Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պիկասսոն՝ Գեղարվեստի դպրոցում

Պիկասսոն՝ Գեղարվեստի դպրոցում
19.12.2013 | 17:06

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում Ժամանակակից արվեստի ինստիտուտի և հենց Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ բացվել է 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Պաբլո Պիկասսոյի հիշատակի քառասունամյա տարելիցին նվիրված ցուցահանդես:

«Բարև պարոն Պիկասսո»` այսպես է կոչվում նախագիծը, որն իրականացրել են կրթահամալիրի 10-12-րդ դասարանների աշակերտները: Արվեստանոցի ստեղծմանն օժանդակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Նախագծին մասնակցել են քսաներեք սովորողներ: Արվեստանոցի ղեկավար Արման Գրիգորյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ սովորողները կատարել են թարգմանություններ, ներկայացրել են գեղանկարներ, քանդակներ, կոլաժներ: Ստեղծվել են նաև վիդեո աշխատանքներ, կոլաժներ, աշխատանք, որը կոչվում է՝ նկարչություն տարածության մեջ: Արման Գրիգորյանի հավաստմամբ՝ սովորողները կատարել են տևական աշխատանք, օգտագործել նոր նյութեր: Աշխատանքի ընթացքում ուսուցիչները փորձել են ներկայացնել Երվանդ Քոչարի, Գևորգ Յակուլովի ստեղծագործությունների հետ Պիակսսոյի առնչությունը:
Սիմվոլիզմ, կուբիզմ, մետաֆիզիկական նկարչություն, նեոկլասիցիզմ, սյուրռեալիզմ: Պիկասսոն տարբեր է, փոփոխվող: Եվ նույնքան տարբեր են նրա ստեղծագործությունները: Արվեստանոցի այցելուի համար անակնկալը, սակայն, մնում է այն, թե տակավին մասնագիտական բարձրագույն կրթություն չստացած պատանիները որքան խորությամբ են ընկալել Պիկասսոյի ստեղծագործությունները, հասկացել ու վերարտադրել դրանք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ